Նոր թեստը թույլ կտա արագ ախտորոշել քաղցկեղը 99 տոկոս ճշգրտությամբ

14:20   26 նոյեմբերի, 2019

Toshiba ընկերությունը մշակել է քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդ, որը թույլ է տալիս արյան անալիզով պարզել քաղցկեղի առկայությունը 99 տոկոս ճշգրտությամբ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, մեթոդը հիմնվում է ՌՆԹ տեսակների պարզման եւ փոքր չկոդավորվող մոլեկուլների խտության վրա, որոնք արյան մեջ քաղցկեղի բջիջներ են արտադրում։

Անալիզի անցկացման համար անհրաժեշտ է ընդամենը մեկ կաթիլ արյուն, իսկ անալիզն ինքը ընդամենը մի երկու ժամ է տեւում։

Մասնագետները մշակել են շարժական անալիզատոր՝ ախտորոշիչ չիպով։ Սարքը կարող է վերհանել 13 տարբեր օնկոլոգիական հիվանդություններ, այդ թվում ստամոքսի, կրծքագեղձի, լյարդի, կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի, աղիների եւ միզապարկի քաղցկեղը։

Թեստը, մասնագետների խոսքով, արդյունավետ աշխատում է անգամ հիվանդության ամենավաղ փուլերում։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ անհրաժեշտ փորձարկումների ավարտից մի քանի տարի հետո ախտորոշման նոր մեթոդը կկիրառվի ամենուրեք։



© NEWS.am Medicine