Ճարպոտ մթերքները բարձրացնում են աղիների քաղցկեղի առաջացման ռիսկը

16:33   26 նոյեմբերի, 2019

Ճարպի մեծ քանակություն պարունակող մթերքների օգտագործումը կարող է առաջ բերել հաստ աղիի քաղցկեղ, նշում են ԱՄՆ Ռաթգերի համալսարանի գիտնականները։ Այդ գործընթացում կարեւոր դեր է խաղում 2 գեն, որոնք կան աղիների ցողունային բջիջներում։

Ինչպես տեղեկացվում է EurekAlert!-ի մամլո հաղորդագրությունում, հետազոտողները հայտնաբերել են, որ HNF4A եւ HNF4G գեները ապահովում են աղեհամակարգի լորձաթաղանթի ճիշտ գործառնությունը եւ օգնում են այրել ճարպը՝ ապահովելով ցողունային բջիջներին էներգիայով։ Երբ սննդաբաժնում մեծ քանակությամբ ճարպ կա, մշտապես կիսվող ցողունային բջիջների քանակն ավելանում է, եւ դա բարձրացնում է ուռուցքների առաջացման ռիսկը։

Այսպիսով, մասնագետների խոսքով՝ առողջ սնվելը օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման արդյունավետ միջոցներից են։

Նշենք, որ կոլոռեկտալ քաղցկեղը տարածվածությամբ երրորդն է, որն ԱՄՆ-ում ախտորոշվում է կանանց եւ տղամարդկանց մոտ։ Ամերիկյան օնկոլոգիական ընկերության գնահատականներով՝ այս տարի ավելի քան 100 հազար ամերիկացու մոտ հաստ աղիի քաղցկեղ կախտորոշվի։



© NEWS.am Medicine