Օրական քանի՞ մանդարին կարելի է ուտել, եւ ինչո՞ւ է վնասակար դրանց չարաշահումը

17:55   26 նոյեմբերի, 2019

Չափից շատ մանդարին ուտելը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ ալերգիկ ռեակցիաներ եւ որովայնի փքվածություն, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սննդաբան Թամար Պրունցեւային:

Մանդարին զգուշությամբ պետք է ուտեն նրանք, ովքեր տառապում են աղեստամոքսային տրակտի հիվանդություններով:

Մասնագետի խոսքով՝ մանդարինի անվտանգ քանակը օրական 4 հատն է: Ընդ որում, խորհուրդ չի տրվում ուտել սոված փորին: Դրանք կարելի է ուտել առավոտյան ուտելուց հետո եւ ցերեկը՝ մինչեւ երեկոյան ժամը 5-ը:

Խոսելով մանդարինի օգուտի մասին՝ փորձագետները նշում են, որ դրանք ամրապնդում են իմունիտետը, ինչպես նաեւ լավացնում տրամադրությունը:

Իր հերթին, սննդաբան Ելենա Սոլոմատինան նշել է, որ մանդարինը կարող է վնասակար լինել այդ մրգերի մշակման եւ պահպանման պատճառով: Նրա խոսքով՝ շատերը մշակում են մանդարինը հակասնկային միջոցներով, այդ պատճառով կեղեւը կարող է վտանգ ներկայացնել առողջության համար:



© NEWS.am Medicine