Ճարպակալումը վտանգավոր է ուղեղի համար. հետազոտություն

20:12   26 նոյեմբերի, 2019

Ճարպակալման ֆոնին դեռահասների մոտ լուրջ վնասվածքներ եւ բորբոքիչ պրոցեսներ են նկատվում գլխուղեղի երկու բաժինների կառուցվածքում՝ պարզել են Սան Պաուլուի համալսարանի նյարդաբանները:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ գիտնականները ցույց են տվել, որ այդ կառուցվածքային փոփոխություններն ու դրա հետ կապված բորբոքիչ պրոցեսները ուղեկցվել են ինսուլինի եւ լեպտինի կոնցենտրացիայում նմանատիպ տեղաշարժերով:

«Հետագայում մենք ծրագրում ենք կրկնել նման փորձերը դեռահասների վրա, որոնք ճարպակալման դեմ բուժման կուրս են անցել»,- ասվում է մասնագետների զեկույցում:

Հետազոտության շրջանակում գիտնականները դեռահասների գլխուղեղի ՄՌՏ-սքանավորում եւ արյան անալիզ են անցկացրել: Պարզվել է, որ ճարպակալման ժամանակ այդ հոսքերը սովորականից թույլ են եղել:

Գիտնականների խոսքով՝ գլխուղեղի երկու գոտիները, որոնք ուշադրություն են գրավել, պատասխանատու են ինքնահսկողության, էմոցիաների մշակման եւ ախորժակի կարգավորման համար: Ճարպակալում ունեցող դեռահասների մոտ դրա հետ մեկտեղ հայտնաբերվել են լեպտինի եւ ինսուլինի կոնցենտրացիայի փոփոխություններ՝ հորմոններ, որոնք պատասխանատու են նյութափոխանակության եւ քաղցի զգացողության համար: 



© NEWS.am Medicine