Կանոնավոր քաղցելը երկարացնում է կյանքի տեւողությունը. հետազոտություն

13:16   27 նոյեմբերի, 2019

Կանոնավոր քաղցելը կապված է սրտային անբավարարության ցածր ռիսկի եւ կյանքի ավելի երկար տեւողության հետ, պարզել են ամերիկացի գիտնականների երկու խմբերը։

Ինչպես տեղեկացվում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունում, առաջին հետազոտությանը մասնակցել է մոտ 2000 մարդ, որոնք անցել են սրտի կատետրացում եւ հսկվել են 4,4 տարի։ Նրանցից 389-ը կանոնավորապես քաղցել է 5 տարվա ընթացքում։ Ուշադրության առնելով այլ գործոնները՝ հետազոտողները պարզել են, որ քաղցողների շրջանում մահացությունը 45 տոկոսով ավելի ցածր է եղել։

Երկրորդ հետազոտությունում մասնագետները վերլուծել են նույն պացիենտների տվյալները, որպեսզի ստուգեն, թե ինչպես է քաղցելն ազդում սրտի ակտիվության վրա։ Պարզվել է, որ սրտի նոպաները քաղցողների մոտ տեղի են ունենում 70 տոկոսով ավելի հազվադեպ։



© NEWS.am Medicine