Կիսատապակած մսի սիրահարի ուղեղում եւ թոքերում 700 մակաբույծ են գտել

19:24   28 նոյեմբերի, 2019

43-ամյա Չժու Չժունֆի (չինական Հանչժոու քաղաք, Չժեցզյան նահանգ) ուղեղում եւ թոքերում գտել են 700 երիզորդ այն բանից հետո, երբ նա կերել է կիսահում միս։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, հոկտեմբերին տղամարդը կերել էր խոզի մսից պատրաստված կերակուր, որը բավականաչափ եփված չէր եւ որում կային երիզորդի թրթուրներ։ Նա դիմել է հիվանդանոց հաճախակի ուշագնացությունների ու ցնցումների բողոքներով։ Նրա ուղեղի եւ կրծքավանքի ՄՌՏ են անցկացրել, ինչն օգնել է հայտնաբերել այնտեղ հարյուրավոր մակաբույծներ։

Բժիշկների խոսքով՝ թրթուրները տղամարդու օրգանիզմում հայտնվել են ստամոքսի միջոցով, իսկ հետո հայտնվել են ուղեղում՝ արյան հոսքով։

«Մենք նրան ազատեցինք թրթուրներից հակամակաբուծային դեղամիջոցների օգնությամբ, ինչպես նաեւ բուժման կուրս նշանակեցինք դեղահաբերի կողմնակի էֆեկտները թուլացնելու նպատակով,- նշել է բժիշկ Հուան Ցզյանժունը։ Բուժման առաջին շաբաթը հաջող անցավ։ Հիմա հարկավոր է անալիզներ վերցնել»։

Պացիենտի ընթացիկ վիճակի մասին չի նշվում։



© NEWS.am Medicine