Ինչպես վարվել ղեկի մոտ սրտի հիվանդությունների դեպքում

23:38   28 նոյեմբերի, 2019

Սրտանոթային հիվանդություններով պացիենտների համար կարող է շատ վտանգավոր լինել ավտոմեքենա վարելը։ Ինչպես պետք է պահեն նրանք իրենց՝ խնդիրներից խուսափելու համար։ Իրենց Herz Heute ամսագրում մի քանի խորհուրդներ են տվել Սրտի գերմանական հիմնադրամի մասնագետները։

Նրանց խոսքերով, կարդիոկարգավորիչ կամ դեֆիբրիլյատոր կրող մարդկանց կարելի է մեքենա վարել, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել որոշ հանգամանքներ։ Այսպես, կարդիոկարգավորիչ կրող մարդուն սրտի կրճատումների ցածր հաճախականության պատճառով ղեկին նստել կարելի է փոխպատվաստումից անմիջապես հետո։ Սակայն բեռնատարների կամ ուղեւորափոխադրողների վարորդները կարող են վիրահատությունից միայն մեկ շաբաթ հետո մեքենա վարել։ Եթե պրոֆեսիոնալ վարորդը կարդիոկարգավորիչ է կրում գիտակցության անսպասելի կորստից հետո, նա կարող է փոխպատվաստումից միայն 4 շաբաթ հետո կրկին վարել։

Եթե վարորդը սրտի շատ արագ բաբախման խնդիր է ունեցել, որը կարող է հանգեցնել գիտակցության կորստի, կարդիոսարք դնելուց հետո նա կարող է մեքենա վարել միայն արդյունավետ թերապիա, պարբերական զննություններ եւ ստուգումներ անցնելուց հետո, երբ հաստատվի վարորդության  համար նրա պիտանելիությունը։

Ընդհանուր առմամբ, դեֆիբրիլյատորներ կրող վարորդներին խորհուրդ է տրվում ճանապարհային երթեւեկության ժամանակ իրենց շատ զգույշ պահել, իսկ վատ զգալու ամենափոքր նշանի դեպքում անմիջապես կանգ առնել։

Ինֆարկտ տարած վարորդներին մեքենա վարել կարելի է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, եթե սուր փուլն անցել է առանց բարդությունների եւ չկա սրտային անբավարարության վտանգ։ Սակայն բեռնատար եւ ուղեւորափոխադրող տրանսպորտային միջոցների վարորդներին մեքենա վարել չի կարելի եւս 6 շաբաթ։

Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել արյան ճնշման գրագետ վերահսկմանը՝ որոշ դեպքերում դեղամիջոցների ընդունումը շատ է իջեցնում ճնշումը, որն էլ կարող է ղեկի վերահսկողութունը կորցնելու պատճառ դառնալ։

 



© NEWS.am Medicine