Սպորտով զբաղվելը կարող է վտանգավոր լինել ծխողների համար

09:47   29 նոյեմբերի, 2019

Սպորտով զբաղվելը կարող է վտանգավոր լինել ծխողների համար, քանի որ այն մեծացնում է ծանրաբեռնվածությունը շնչառական օրգանների եւ սրտի վրա։ Այսպիսի կարծիք է հայտնել հոգեթերապեւտ, ՄԳՀԿ ծխախոտային եւ ոչ քիմիական կախվածության պրոֆիլակտիկայի ու բուժման կենտրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Լիկովը։

«Մոսկվա» գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ որոշ մարդկանց կարող է թվալ, թե սպորտով զբաղվելը կօգնի չեզոքացնել ծխախոտի օգտագործումից առաջացած նիկոտինի վնասակար ազդեցությունը։ Իրականում դա վտանգավոր մոլորություն է։

Մասնագետի խոսքերով, ծխողների արյունատար անոթները նեղացած են, որի պատճառով սպորտային վարժություններ կատարելիս սրտի վրա ծանրաբեռնվածությունը մեծանում է։

«Այսպիսով, սրտանոթային հիվանդություններ ստանալու շանսերը միայն աճում են»,- նշել է Լիկովը։

Նա նաեւ ընդգծել է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը  իրականում չի կարող չեզոքացնել նիկոտինային կախվածության բոլոր վնասակար հետեւանքները եւ որ այդ հետեւանքների չեզոքացման համար անհրաժեշտ է դադարել ծխել։

«Ծխելուց հրաժարվելուց մի քանի ամիս անց օրգանիզմի շնչառական գործառույթները կարող են վերականգնվել 10 տոկոսով, իսկ 5 տարի անց կհաջողվի նվազեցնել ինֆարկտի վտանգը»,- ասել է մասնագետը։

 



© NEWS.am Medicine