Դեմքի վրա տարածված սեւ մեծ խալով «բեթմեն աղջկան» բուժում են Ռուսաստանում (ֆոտո)

13:20   29 նոյեմբերի, 2019

ԱՄՆ-ից փոքրիկ Լունային, որը ծնվել է դեմքի վրա տարածված սեւ մեծ խալով, որը նման է «բեթմենի դիմակին», բուժում են Ռուսաստանում: Նրան Ռուսաստան է տեղափոխել նրա մայրը՝ Քերոլ Ֆենները:

Վերջերս Քերոլը Instagram-ում ցույց է տվել երեխայի նոր լուսանկարները բուժումը սկսելուց հետո: Կադրերում երեւում է, որ խալը փոքրացել է: Քերոլը նշել է, որ վերջին պրոցեդուրան անցկացվել է մեկ ամիս առաջ, եւ վերջնական արդյունքները նկատելի կլինեն ավելի ուշ:

«Մենք դեռ շատ օպերացիաների պետք է ենթարկվենք, սակայն գոհ ենք արդյունքներից: Լունան ցավ չի զգում: Ես այնքան ուրախ եմ, որ հետեւեցի իմ մայրական բնազդին եւ եկա Ռուսաստան»,- գրել է նա:

Կես տարեկան Լունային անվանել են «աղջիկ բեթմեն» հսկայական խալի պատճառովը, որը հանդիպում է 20 000 նորածիններից միայն մեկի մոտ եւ կարող է ժամանակի ընթացքում վերածվել մաշկի քաղցկեղի ագրեսիվ տեսակի:

Ծախսերը հոգալու համար երեխայի ծնողները միջոցներ են հավաքում GoFundMe հարթակում:

Ֆոտո՝ @luna.love.hope 



© NEWS.am Medicine