Ինչպե՞ս է ծխախոտը կախվածություն առաջացնում

11:54   1 դեկտեմբերի, 2019

Տորոնտոյի համալսարանից գիտնականները պարզել են, թե ուղեղի որ բջիջներն են պատասխանատու նիկոտինից զզվանք ապրելու համար: Այդ տվյալներն ապագայում կարող են օգնել նիկոտինային կախվածության իսկապես արդյունավետ բուժում մշակելու գործում:

Ինչպես գրում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն, նիկոտինն ունի երկակի ազդեցություն ուղեղի վրա՝ առաջացնում է ե՛ւ հաճույք, ե՛ւ զզվանք: Պարզվել է, որ այդ զգացողությունների համար պատասխանատու են բջիջների երկու խմբեր (դոֆամինային եւ գամմա-ամինայուղային թթու արտադրող)՝ նեյրոնների տարբեր պոպուլյացիաներ, որոնք գտնվում են ուղեղի միեւնույն շրջանում՝ մասնակցելով կախվածությունների ձեւավորման մեջ և ներգրավված լինելով այսպես կոչված «պարգեւատրման» համակարգում:

Մասնագետներն անցկացրել են գիտափորձ կրծողների մասնակցությամբ, որոնք ի սկզբանե զրկված էին նիկոտինային ռեցեպտորներից: Այնուհետեւ այդ ռեցեպտորներն ընտրողաբար վերականգնվել են: Պարզվել է, որ նիկոտինից բավարարվածության զգացումն առաջացնում են նեյրոնները, որոնք պատասխանատու են գամմա-ամինայուղային թթու արտադրելու համար, իսկ տհաճ զգացողություններն առաջանում են դոֆամին արտադրող նեյրոնները:

Որքան շատ է մարդը ծխում, այնքան քիչ է զզվանք ապրում ծխախոտից: Դա վկայում է «պարգեւատրման» համակարգում ազդակների փոխանցման գործընթացում փոփոխությունների մասին:

Տեսականորեն այդ օրինաչափության հասկացումը կարող է օգնել մշակել իսկապես արդյունավետ թերապիա նիկոտինային կախվածությունը հաղթահարելու ուղղությամբ:



© NEWS.am Medicine