4 պարզ միջոց նյութափոխանակությունն արագացնելու համար

16:49   1 դեկտեմբերի, 2019

Նյութափոխանակությունը (մետաբոլիզմ) քիմիական ռեակցիաների ամբողջություն է, որոնք տեղի են ունենում օրգանիզմում կենսագործունեությունն ապահովելու համար: Նույն այդ գործընթացները կարեւոր դեր են խաղում սննդից ստացված կալորիաներն այրելու հարցում:

Ինչպե՞ս կարելի է լավացնել նյութափոխանակությունը, որպեսզի օրգանիմզը հանգստի վիճակում այրի ավելի շատ կալորիա:

Ճիշտ սնունդ

Համարվում է, որ եթե սնվել հաճախակի եւ փոքր չափաբաժնով, դա կարող է արագացնել նյութափոխանակությունը: Սակայն սննդակարգը եւս պետք է ճիշտ կազմված լինի, եւ դրանում պետք է ներառվի շատ բանջարեղեն, մանրաթելեր եւ սպիտակուց, եւ հնարավորինս քիչ ռաֆինացված ածխաջրեր ու շաքար:

Ջուր եւ կանաչ թեյ

Ջուրն անհրաժեշտ է բոլոր գործընթացների համար, որոնք տեղի են ունենում օրգանիզմում: Հենց այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս օրական խմել 1.5-2 լիտր ջուր, եթե չկան հակացուցումներ:

Կանաչ թեյը եւս համարվում է օգտակար մթերք մետաբոլիզմն արագացնելու համար, սակայն օրական խորհուրդ է տրվում խմել առավելագույնը 2-3 բաժակ այդպիսի թեյ:

Սպորտ

Ուժային մարզումները նույնպես օգնում են արագացնել նյութափոխանակությունը. որքան մեծ են մկանները, այնքան ավելի շատ էներգիա են դրանք պահանջում: Հենց այդ պատճառով, եթե ցանկանում եք նիհարել, կարեւոր է կատարել հենց ուժային վարժություններ:

Լիարժեք հանգիստ

Լիարժեք քունն ու հանգիստը եւս շատ կարեւոր են նյութափոխանակության համար: Բազմաթիվ կարեւոր գործընթացներ օրգանիզմում կատարվում են հենց քնի ժամանակ:



© NEWS.am Medicine