Հրազդանից 3-ամյա Ալեքսի վիրահատության համար պակասում է 5000 եվրո

18:03   2 դեկտեմբերի, 2019

Գումարի մեծ մասը, որն անհրաժեշտ է Հրազդանից 3-ամյա Ալեքսի վիրահատության համար, հաջողվել է հավաքել՝ շնորհիվ հոգատար մարդկանց նվիրատվությունների: Իսպանիայում վիրահատության համար պակասում է մոտ 5000 եվրո: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց Վաղարշակ Ավագյանը՝ Ալեքսի հայրը: 

Ալեքսի մոտ բնածին ծանրալսողություն է եւ ներքին ականջի անոմալիա: Նույնիսկ լավ լսողական սարքով երեխան գրեթե ոչինչ չի լսում, այդ պատճառով երեխան դեռեւս չի սովորել խոսել: Հայ բժիշկները չեն կարողանում օգնել Ալեքսին, սակայն Իսպանիայում մասնագետները ծանոթացել են փաստաթղթերին եւ հայտնել, որ պատրաստ են վիրահատել նրան: 90 տոկոս հավանականությամբ երեխան կսկսի լսել, իսկ հետո կսովորի նաեւ խոսել: Դրա համար անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վիրահատություն կատարել մինչեւ 5 տարեկանը:

Վիրահատության համար անհրաժեշտ է 23 000 եվրո: Գումարի մեծ մասն արդեն հավաքվել է, եւ պակասում է ընդամենը 5000 եվրո: 

Ալեքսին օգնել ցանկացողները կարող են նվիրաբերել ցանկացած գումար GoFundMe-ի էջում՝ https://www.gofundme.com/f/alex-dream-of-hearing?fbclid=IwAR10AvkRO6443SBe8pO39GXmn2BmCSGb_hQZ3OT_6ZVv2zdwuDRNsPxANgc 

Գումար կարելի է փոխանցել նաեւ բանկային հետեւյալ հաշվեհամարներին՝

Ardshinbank

AMD 2479200283930000
USD 2479200283930010
EUR 2479200283930020
RUB 2479200283930030

Ստացող՝ Վաղարշակ Ավագյան

Արագ փոխանցումների համար՝

Idram 840405720 

ArCa քարտ 5444560100523964 ստացող Գոհար Սարիբեկյան

Կոնտակտային տվյալներ՝ +374 77 882020 (Ալեքսի հայրիկն է, ում կարող եք դիմել ցանկացած հարցով)



© NEWS.am Medicine