Ինչո՞ւ տղամարդիկ չպետք է շատ ճարպոտ մթերքներ ուտեն

22:37   2 դեկտեմբերի, 2019

Մակգիլա համալսարանի գիտնականները կապ են գտել ճարպոտ մթերքների օգտագործման եւ շագանակագեղձի քաղցկեղի միջեւ:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ մասնագետները վերլուծել են 319 մարդու տվյալներ: Պարզվել է, որ շագանակագեղձի քաղցկեղից մահվան ռիսկը 4 անգամ ավելի շատ է եղել նրանց մոտ, ում սննդակարգը հարուստ է եղել հագեցված ճարպերով:

Հետաքրքիր է, որ այդ եզրակացությունն արդիական է՝ անկախ պացիենտի տարիքից եւ օնկոլոգիական հիվանդության տեւողությունից:

Ավելի մանրամասն հետազոտությունը թույլ է տվել պարզել, որ սննդի մեջ հագեցված ճարպերի օգտագործումն առաջացնում է բջիջների վերածրագրավորում, քաղցկեղի արագացում, ինչը իր հերթին մեծացնում է մահվան ելքի ռիսկը:

Գիտնականների խոսքով՝ եթե կրճատվի ճարպերի քանակը, ապա կարելի է դանդաղեցնել քաղցկեղի զարգացումը վաղ փուլերում:

Հիշեցնենք, որ վերջին հետազոտությունը ցույց է տվել ճարպոտ մթերքների օգտագործման եւ աղիների քաղցկեղի միջեւ կապը: 



© NEWS.am Medicine