Ականջի փայտիկներից ավելի շատ վնաս կա, քան օգուտ. մասնագետ

15:45   3 դեկտեմբերի, 2019

Շատերը սովոր են ականջները մաքրել հատուկ բամբակի փայտիկներով: Սակայն օտոլարինգոլոգ Նատալյա Կալինինան կարծում է, որ այդ փայտիկների վնասն ավելի շատ է, քան օգուտը:

Բանն այն է, որ փայտիկները նախ գրգռում են ծծմբային գեղձերը եւ նպաստում ծծումբի արտադրման մեծացմանը, ինչն իր հերթին կարող է առաջացնել ծծումբային խցանումներ:

Դրանից բացի, ծծումբը հիմնականում կուտակվում է արտաքին լսողական անցուղում, եւ փայտիկներ օգտագործելիս մարդը ընդամենը այն ավելի խորն է հրում:

«Արգումենտի ի ֆակտի» պարբերականը հայտնում է, որ մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել փայտիկներից եւ ծծումբը հեռացնել մատով. դա դժվար չէ, քանի որ ծծումբն, այնուամենայնիվ, չի կուտակվում խորը:

Մասնագետը ծնողներին նաեւ խորհուրդ է տալիս երեխաների ականջները բամբակի փայտիկներով զգույշ մաքրել, քանի որ կարող են վնասել երեխայի նուրբ ականջը:



© NEWS.am Medicine