Հայաստանի 125 բժշկական կազմակերպություններից 14-ը գտնվում են առողջապահության նախարարության իրավասության ներքո․ փոխնախարար

17:17   3 դեկտեմբերի, 2019

Ռազմական դրության դեպքում Հայաստանի բոլոր հիվանդանոցները պետք է անցնեն առողջապահության կառավարման տակ։ Օրենսդրական այս նախագծի անհրաժեշտությունը բխում է պատերազմի ժամանակ ոլորտի միասնական կառավարում ստեղծելու եւ ծագող խնդիրների լուծման արդյունավետության արդիականությունից։ Այս մասին ՀՀ ԱԺ նիստում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Լեւոն Հակոբյանը։

1990-ականներից բժշկական կազմակերպությունների սեփականաշնորհման հետեւանքով տեղի է ունեցել առողջապահության համակարգի շուկայական զգալի վերակազմավորում։ Ներկայում Հայաստանում կա բժշկական ծառայություններ մատուցող 125 կազմակերպություն, որոնցից 51-ը գտնվում է Երեւանում, իսկ 74-ը՝ մարզերում։ Այդ կենտրոններից 68-ը (57,4%) գտնվում են մարզային վարչակազմի իրավասության տակ, 36-ը (28,8%) մասնավոր սեփականություն են եւ սեփականաշնորհված են, 7-ը (5,6%) գտնվում է այլ հաստատությունների իրավասության տակ, եւ միայն 14-ն է (11,2%) առողջապահության նախարարության իրավասության տակ։

Գործող մասնավոր բժշկական եւ սպասարկող կազմակերպությունների մեծ մասը խոշոր բազմաֆունկցիոնալ հիվանդանոցներ են, որոնցում կենտրոնացած է երկրի առողջապահական համակարգի մարդկային եւ տեխնոլոգիական պոտենցիալի զգալի մասը։ Հետեւաբար, ինչպես կարծում են առողջապահության նախարարությունում, դրանց գործունեությունը կարեւոր դեր կխաղա ռազմական դրության ժամանակ։

«Ռազմական դրության դեպքում բուժական-սանիտարական առաջնային օգնության ցանցի նշանակությունը էականորեն կաճի, եւ ենթադրվում է, որ պլանային բժշկական օգնության եւ բնակչության սպասարկման հիմնական բեռը կտանի այդ օղակը»,- պարզաբանեց Հակոբյանը։

Օրենսդրական այս նախագծի ընդունումը, ինչպես նշեց փոխնախարարը, ենթադրում է ռազմական դրության դեպքում բուժկենտրոնների կառավարման միասնական համակարգի ստեղծում՝ անկախ սեփականության ձեւից, այդ համակարգի կառավարումը Հայաստանի առողջապահուըթյան նախարարությանը հետագա փոխանցումով։



© NEWS.am Medicine