Գիտնականները հայտնաբերել են քաղցկեղային բջիջները սպանելու անսպասելի միջոց

21:50   4 դեկտեմբերի, 2019

Անկշռելիությունը (մրկրոձգողականություն) կարող է ոչնչացնել քաղցկեղային բջիջները, որոնք առաջանում են ագրեսիվ եւ դժվար բուժվող ուռուցքներից, պարզել են Սիդնեյի Տեխնոլոգիական համալսարանի գիտնականները:

Ինչպես հայտնում է Science Alert պարբերականը, գիտնականները միկրոձգողականության ազդեցությունը փորձարկել են չարորակ բջիջների վրա, որոնք եղել են պտտվող ցենտրիֆուգի ներսում եղած պարկուճների մեջ: Պարզվել է, որ անկշռելիության պայմաններում ձվարանների, կրծքագեղձի, քթի եւ թոքերի քաղցկեղի բջիջների 80-90 տոկոսը դադարել է աճել առանց որեւէ դեղամիջոցի օգտագործման:

Սա կարելի բացատրել այն փաստով, որ քաղցկեղային բջիջները պետք է մեխանիկորեն միմյանց հետո փոխգործակցեն աճի եւ զարգացման համար, սակայն մրկրոձգողականության դեպքում դա անհնար է եղել:

Գիտնականները հիմա նախատեսում են 7-օրյա փորձարկում անցկացնել ՄՏԿ-ում հատուկ մշակված տիեզերական մոդուլում, որը տեղ կհասցնի SpaceX հրթիռը: Փորձարկման ավարտից հետո բջիջները կսառեցվեն եւ Երկիր կվերադարձվեն, որից հետո գիտնականները կսկսեն գենետիկ անալիզ կատարել: Եթե արդյունքները հաստատեն հետազոտողների նախնական եզրահանգումները, դա հնարավորություն կտա մշակելու բուժման նոր մեթոդներ, որոնք կնմանակեն միկրոձգողականության էֆեկտը:



© NEWS.am Medicine