Ինչպե՞ս ավելի երիտասարդ տեսք ունենալ. սրտաբանի օգտակար խորհուրդներ

11:56   8 դեկտեմբերի, 2019

Կենսակերպը մեծ նշանակություն ունի մեր ծերանալու առումով, պնդում է սրտաբան, Մյունխենի (Գերմանիա) Տեխնիկական համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆիլակտիկ եւ վերականգնողական սպորտային բժշկության ամբիոնի ավագ բժշկական տնօրեն Մարտին Հալեն: Առողջ ապրելակերպ վարող մարդիկ ավելի դանդաղ են ծերանում եւ ավելի երիտասարդ տեսք ունեն՝ ի տարբերություն վատ սովորություններ ունեցող մարդկանց:

Focus պարբերականին տված հարցազրույցում սրտաբանը նշել է, որ բոլոր մարդկանց մոտ օրգանիզմը ծերանում է տարբեր արագությամբ, սակայն միեւնույն ժամանակ որոշ մարդիկ գտնվում են լավ վիճակում 60 տարեկանում, մյուսներն արդեն 30 տարեկանում ունեն առողջության տարբեր խնդիրների մասին գանգատներ:

Դրա պատճառներից են ոչ միայն գեները, այլ նաեւ կենսակերպը, ընդգծում է մասնագետը:

Մարտին Հալեի խոսքով՝ կան տարբեր գործոններ, որոնք ստիպում են մեզ ավելի արագ ծերանալ.

Եթե մարդը ցանկանում է ավելի երկար մնալ առողջ եւ ունենալ երիտասարդ տեսք՝ անկախ տարիքից, անհրաժեշտ է ազատվել վերոնշյալ բոլոր ռիսկային գործոններից, պնդում են մասնագետները:



© NEWS.am Medicine