Ինչո՞ւ է ձմռանը վտանգավոր մորուք եւ բեղեր կրել

16:05   8 դեկտեմբերի, 2019

Դեմքի վրա մազածածկույթը կարող է փոքր-ինչ տաքացնել ձմռան ցրտաշունչ եղանակին, սակայն, հնարավոր է, վնասն ավելի շատ լինի, քան օգուտը: Մեծահասակներին առաջնային բժշկա-սանիտարական օգնության գծով մայրաքաղաքային առողջապահական դեպարտամենտի գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը (ԱՄՆ) համարում է, որ ձմռանը մորուքն ու բեղերը ցանկալի է սափրել:

Նրա խոսքով՝ որոշակի պայմաններում խիտ բեղերն ու մորուքը կարող են դառնալ վնասակար բակտերիաների համար «ինկուբատորներ»:

«Մարդու մազը կարելի է համեմատել ֆիլտրի հետ, որը ներծծում է բազմատեսակ միկրոմասնկիներ: Խիտ մազածածկույթում խոնավությունն ու ջերմությունը ստեղծում են հարմարավետ պայմաններ դրանց բազմացման համար: Դեռ ավելին, մորուքի մեջ կարող են շարունակել մնալ խոնավության մասնիկներ: Այդ իսկ պատճառով անգամ հարբուխով հիվանդացած տղանարդիկ որոշ ժամանակ անց գտնվում են կրկին հիվանդանալու ռիսկի ներքո»,-նշել է մասնագետը:

Վերջերս անցկացված հետազոտության շրջանակում բժիշկ Քրիս վան Թուլեքենը որոշել էր ստուգել, թե արդյոք մորուքը վտանգավոր բակտերիաների համար նպաստավոր միջավայր է: Պարզվել է, որ այն իսկապես իդեալական միջավայր է բակտերիաների բազմացման համար. 20 կամավոր տղամարդկանց մորուքի մեջ հայտնաբերվել էին աղիքային բակտերիաների հետքեր, որոնք սովորաբար գտվում են կղանքում:



© NEWS.am Medicine