Մեր օրգանիզմում շատ ավելի մեծ քանակությամբ А բիսֆենոլ է հայտնվում, քան կարծում էին մինչ այժմ

14:46   11 դեկտեմբերի, 2019

Մարդիկ, գուցե, շատ ավելի են ենթարկվում А բիսֆենոլի ազդեցությանը, որը վտանգավոր ու շատ տարածված նյութ է, քան կարծում էին մինչ այժմ։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Lancet Diabetes & Endocrinology ամսագրում։

Հետազոտության հեղինակները մշակել են մեզի մեջ А բիսֆենոլի քանակի որոշման նոր մեթոդ։ Եվ պարզվել է, որ դրա պարունակությունը մոտ 40 անգամ ավելի շատ կարող է լինել մինչ այդ արձանագրված ցուցանիշների համեմատ։

А բիսֆենոլը հանդիպում է պլաստիկե եւ սինթետիկ ծածկույթով արտադրանքի մեջ։ Վերջին տարիներին գիտնականները հաճախ նախազգուշացնում են առողջության վրա դրանց բացասական ազդեցության մասին. А բիսֆենոլը կարող է նմանակել կանացի սեռական էստրոգեն հորմոնի էֆեկտը։ Դրա ազդեցությունը գիտնականները կապել են, օրինակ, ճարպակալման եւ 2-րդ տեսակի շաքարային դիաբետի բարձր ռիսկի, ինչպես նաեւ կանանց ու տղամարդկանց անպտղության հետ։

2012 թվականին ամերիկյան FDA-ն արգելեց А բիսֆենոլի օգտագործումը երեխաների կերակաշշերի մեջ։

Բոլոր կարգավորող կազմակերպությունները մատնանշում են, որ А բիսֆենոլը այն խտությամբ, որը սովորաբար հայտնաբերվում է սննդի մեջ եւ մարդու օրգանիզմում, վտանգ չի ներկայացնում։ Բայց նոր հայտնագործությունն այս հավաստիացումը հարցականի տակ է դնում, չէ՞ որ ստացվում է, որ մարդու օրգանիզմում իրականում շատ ավելի մեծ քանակությամբ է այդ նյութը հայտնվում, քան կարծում էին մինչեւ հիմա։

Գիտնականները մշակել են նոր թեստ օրգանիզմում А բիսֆենոլի մակարդակը չափելու համար։ Քանի որ այդ նյութը արագ է քայքայվում՝ օրգանիզմում վերածվելով կողմնակի մետաբոլիտների, դա դժվարացնում է դրանց մակարդակը որոշելը։ Ուստի, նրանք որոշել են ուսումնասիրել մեզի մեջ ոչ միայն բիսֆենոլի, այլեւ մետաբոլիտների մակարդակը։

Գիտնականները հետազոտել են 29 հղի կանանց մեզը։ Որոշ նմուշներում նրանք հայտնաբերել են, որ А բիսֆենոլի մակարդակը 44 անգամ ավելին է, քան միջին ցուցանիշները չափման ավանդական մեթոդի դեպքում։



© NEWS.am Medicine