Երեւանում մանկական վիրաբուժությանը եւ ուռոլոգիային նվիրված գիտաժողով է կայացել

17:59   8 հուլիսի, 2014

Երեւանում մանկական վիրաբուժությանը եւ ուռոլոգիական խնդիրներին նվիրված բժշկական գիտաժողով է կայացել: Այսօր դեռեւս հուլիսի երկուսին մեկնարկած միջոցառման վերջին օրն էր:

Արտերկրյա մասնագետների մասնակցությամբ սիմպոզիումը «Արաբկիր» բժշկական կենտրոնի ջանքերով էր կազմակերպվել: Հրավիրված հյուրերից էին բժշկուհի Լուսինե Հարությունյանը եւ մանկական վիրաբույժ Շանթ Շեխերդիմյանը՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից (UCLA): Վերջինս երեկ՝ հուլիսի 7-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում «Առողջապահությունը Հայաստանում. կարիքների բացահայտում եւ սփյուռքի դերի սահմանում» խորագրով դասախոսությամբ էր հանդես եկել:

«Այսօր երակային կաթետերները եւ դրանց միջոցով փոխանցվող վարակների կանխարգելման եղանակներն ենք քննարկել», - NEWS.am Medicine-ի թղթակցին տեղեկացրել է Շանթ Շեխերդիմյանը:



© NEWS.am Medicine