Ծննդաբերությունը ջրում սովորական ծննդաբերությունից ավելի վտանգավոր չէ. հետազոտություն

11:05   12 դեկտեմբերի, 2019

Ծննդաբերությունը ջրում, հակառակ տարածված կարծիքի, վտանգավոր չէ, ընդհակառակը, դրանք, ինչպես պարզել են University of Michigan-ի գիտնականները, նվազեցնում են առաջին եւ երկրորդ աստիճանի պատռվածքների ռիսկը։

Ինչպես տեղեկացնում է Xinhua-ն, մասնագետներն ուսումնասիրել են 397 ծննդաբերություն ջրում եւ 2025 սովորական ծննդաբերություն։ Ծննդաբերությունների ելքի մեջ տարբերություններ չեն եղել՝ երկու դեպքում էլ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հայտնված նորածինների տոկոսը միանման է եղել։ Հետծննդյան արնահոսությունների ցուցանիշները նույնպես միանման են եղել։

Մասնագետների խոսքով, եթե պահպանվեն բոլոր կանոնները եւ սկզբից հաշվի առնվի արյան հնարավոր կորուստը, ռիսկերը ջրում ծննդաբերության ժամանակ կարելի է հասցնել նվազագույնի։

Այդպիսի ծննդաբերությունների ժամանակ, մասնագետների խոսքով, արգելվում է երեխային երկրորդ անգամ մտցնել ջուրը, քանի որ այն կարող է հայտնվել նրա թոքերում։ Ծննդաբերությունից անմիջապես հետո ծննդկանին եւ երեխային խորհուրդ է տրվում փաթաթել տաք ծածկոցով, որպեսզի նվազեցվի մրսելու ռիսկը։

Փորձագետները կոչ են անում ավելի լայնորեն ներդնել կլինիկական պրակտիկայում ծննդաբերությունները ջրում։ Բայց նրանք ընդգծում են ընթացակարգերին հետեւելու կարեւորությունը։ Այսօրվա դրությամբ միայն քիչ կլինիկաներ են առաջարկում նման ծննդաբերություններ՝ խոսելով հնարավոր բարդությունների մասին։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, խոսքը հիմնականում նորածինների վարակների դեպքերի եւ պորտալարի խզման փաստերի մասին է։



© NEWS.am Medicine