Ամանորյա լուսաշղթաները կարող են էպիլեպսիայի նոպա առաջացնել. մասնագետ

17:41   12 դեկտեմբերի, 2019

Ամանորյա փոքրիկ լուսադիոդային շղթաները կարող են էպիլեպսիայի նոպա առաջացնել անգամ համեմատաբար առողջ մարդկանց մոտ, ինչպես հավաստիացնում է նյարդաբան Վասիլի Գեներալովը։

Մասնագետի խոսքով՝ դիոդային լամպերի չափից ավելի վառ լույսը եւ առկայծող ռեժիմը կարող են առաջ բերել նյարդային խանգարում։ Մասնագետներին նման առկայծման ազդեցությունը հայտնի է որպես ռիթմիկ լուսային խթանում. այն գործոններից մեկն է, որն առաջ է բերում էպիլեպսիա այսպես կոչված ֆոտոզգայուն մարդկանց մոտ։

Նյարդաբանը նշել է, որ լուսադիոդային շղթաները չպետք է վառվեն լիակատար մթության մեջ, առավել եւս՝ առկայծող ռեժիմով, չէ՞ որ հենց այդ պայմաններում է ուժեղանում դրանց անցանկալի ազդեցությունը։ Նաեւ պետք է, որ երեխաները եւ դեռահասները երկար ժամանակ չգտնվեն դրանց կողքին։

«Վառ լույսից անհարմարավետության դեպքում պետք է շրջվել դրանցից կամ փակել աչքերը ձեռքով։ Եթե պարզապես կկոցես աչքերդ, դա չի փրկի, պետք է փակել աչքերն ինչ-որ ամուր բանով, որպեսզի կանգնեցվի լուսային հոսքը։ Ավելի լավ է հեռանալ այն տեղից, որտեղ լուսյը կարող է նման ազդեցություն առաջացնել»,- խորհուրդ է տվել մասնագետը նրանց, ովքեր զգայուն են լույսի հանդեպ։



© NEWS.am Medicine