Փորձարարական դեղամիջոցն ապացուցել է լեյկեմիայի բուժման մեջ իր արդյունավետությունը

10:55   13 դեկտեմբերի, 2019

Նոր փորձարարական դեղամիջոցն ապացուցել է լեյկեմիայի բուժման մեջ իր արդյունավետությունը:

The Daily Mail-ը հայտնում է, որ դեղամիջոցն արդեն փորձարկվել է մարդկանց վրա, եւ պարզվել է, որ այն տոքսիկ կողմնակի էֆեկտներ չի առաջացնում:.

Ավանդաբար քրոնիկական միելոիդային լեյկոզի դեմ դեղամիջոցները (կինազի ինհիբիտորներ) առաջացնում են փսխում, դիարեա, մկանային ցավեր: Բացի դրանից, ժամանակի ընթացքում դրանք դադարում են գործել: Այսպիսի խնդիրներ են դիտվում 96 տոկոս դեպքերում: Առանձին դեպքերում հնարավոր է մահացու վտանգավոր կողմնակի էֆեկտների առաջացում, ներառյալ սրտային անբավարարություն եւ լյարդի ախտահարում:

Ասցիմինիբ նոր դեղամիջոցը պացիենտները լավ են տանում, քանի որ այն առողջ բջիջները չի ոչնչացնում եւ հարձակվում է միայն վտանգավոր բջիջներում տարրերի վրա: Միջոցն արյան քաղցկեղի զարգացումն արգելակում է յուրահատուկ քաղցկեղածին ֆերմենտ կինազը «միացնելու» հաշվին:

Հետազոտության ժամանակ ասցիմինիբը կամավորներին տվել են օրական 1-2 անգամ 10-ից մինչեւ 200 մգ դեղաչափով: Պացիենտների հետազոտությունը շարունակվել է մոտ 14 ամիս: Հաստատվել է, որ դեղամիջոցն ակտիվություն է դրսեւորել անգամ այն ժամանակ, երբ մյուս միջոցներն այլեւս չէին գործում:



© NEWS.am Medicine