Եզակի գելը թույլ կտա աճեցնել նոր օրգաններ փոխպատվաստման համար

23:49   13 դեկտեմբերի, 2019

Ներկայումս որոշ գիտնականներ փորձում են աճեցնել մարդկանց համար պիտանի փոխպատվաստման օրգաններ խոզերի մարմիններում, իսկ մյուսներն աշխատում են լաբորատոր պայմաններում օրգանների կրկնօրինակներն աճեցնելու ուղղությամբ:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ գիտնականները ստացել են գելը կենդանու աղիներից, որը, ինչպես պարզ է դարձել, հիանալի կերպով ապահովում է օրգանոիդների աճը՝ այն կառուցվածքների, որոնք ստեղվծել են ցողունային բջիջների հիման վրա եւ ամբողջովին նման են հյուսվածքի կամ օրգանի ձեւին եւ նույնությամբ են գործում:

Գելը, որը մինչեւ վերջերս օգտագործվում էր օրգանոիդներ աճեցնելու նպատակով, չէր համապատասխանում մարդու օրգանիզմում իրականում ներդրվելու համար (օրգանոիդների ներդրման մեթոդը ստուգվել է միայն կենդանիների մասնակցությամբ): Սակայն խոզերից ստացված նոր գելը շատ համապատասխան կլինի մարդու մարմնին, համոզված են հետազոտողները:

Գիտափորձերը ցույց են տվել, որ խոզի գելն արդյունավետորեն ապահովում է բարակ աղիքի, լյարդի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի օրգանոիդների աճը: Այն ապահովում է նույն աջակցությունը ցողունային բջիջներին, ինչպես եւ արհեստական գելերը:



© NEWS.am Medicine