Դիաբետ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում ուտել օրը 3 եւ ոչ թե 6 անգամ, ինչպես ընդունված էր նախկինում

17:20   14 դեկտեմբերի, 2019

Բնական «կենսաբանական ժամերին» համապատասխան, այսինքն՝ օրական 3, այլ ոչ թե 6 անգամ ուտելը կարող է օգնել նվազեցնելու ինսուլինի քանակությունը, որը պահանջվում է դիաբետ ունեցող մարդկանց համար։ Նման եզրակացության են եկել Թել Ավիվի համալսարանի մասնագետներն Իսրայելում։

Նոր հետազոտությունում մասնակիցներին բաժանել են 2 խմբի եւ պատահական ընտրությամբ կարգադրել, որ կամ հետեւեն տիպիկ սննդակարգի՝ օրը 6 անգամ ուտելով, կամ հետեւեն վերջերս հաստատված՝ օրը 3 անգամ ուտելու սննդակարգին։

Երեքանգամյա սննդի դեպքում մարդիկ նախաճաշել են հացով, մրգերով եւ քաղցրեղեններով վաղ առավոտյան, ցերեկը կերել են հագեցած ճաշ եւ թեթեւ ընթրիք երեկոյան, ընդ որում՝ ընթրիքը չպետք է լինի օսլայով հագեցած սննդով, քաղցրեղենով կամ մրգերով։

Հետազոտության հեղինակները նկատել են, որ դիաբետ ունեցող մասնակիցները, որոնք օրը վեց անգամ են կերել, չեն նիհարել եւ արյան մեջ գլյուկոզայի լավ մակարդակ չեն ունեցել։ Բայց նրանք, ովքեր կերել են երեք անգամ, ունեցել են հակառակ էֆեկտը՝ նրանք նիհարել են, զգալիորեն բարելավել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, իսկ դեղերի, այդ թվում եւ ինսուլինի պահանջարկը նրանց մոտ էապես նվազել է։



© NEWS.am Medicine