Արեւադարձային բույսը կդրվի ագրեսիվ քաղցկեղի դեմ հեղափոխական դեղի հիմքում

10:56   16 դեկտեմբերի, 2019

Քաղցկեղի դեմ նոր դեղամիջոցների հիմքում է դրվել ուվարիա արեւադարձային ծաղիկը: Դեղամիջոցներն արդեն հաջողությամբ փորձարկել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջների վրա:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս հետազոտություններն իրականացնում են Բաթի եւ Տոյամայի համալսարանների գիտնականները, որոնք ուշադրություն են դարձրել ծաղիկի մեջ պարունակվող գրանդիֆլորացինի վրա: Այն օգտագործելով ստեղծվել է 3 փորձնական դեղամիջոց:

Գիտնականների կանխատեսումներով՝ այս դեղամիջոցներն ավելի արդյունավետ եւ պակաս տոքսիկ կլինեն, քան ներկայումս կիրառվողները:

Մասնագետները հիշեցնում են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն անչափ ագրեսիվ է, եւ ուռուցքը սովորաբար ավելի արագ է զարգանում, քան արյունատար անոթները օրգաններին սննդարար նյութեր են հասցնում: Սրա հետեւանքով առողջ բջիջները սկսում են քաղցել եւ ոչնչանում են, իսկ քաղցկեղային բջիջները շարունակում են աճել:

Գիտնականների ստեղծած դեղամիջոցները վերացնում են քաղց տարածելու քաղցկեղային բջիջների հատկությունը: Արդյունքում այս բջիջները ոչնչանում են, իսկ սննդարար նյութերի նորմալ պաշարով առողջ բջիջները անվնաս են մնում:



© NEWS.am Medicine