Օրական «ձողիկ» վարժության ընդամենը մեկ րոպեն կօգնի նիհարել եւ մարմինը ձգել

13:15   8 հունվարի, 2020

Մասնագետները պնդում են, որ «ձողիկ» ("պլանկա") վարժությունը կարող է օգնել մի փոքր նիհարել եւ մարմինը դարձնել ավելի ձգված: Ավելին՝ այս վարժությունը համարվում է ճնշամկանների ամրացման համար ամենաարդյունավետը:

Ինչպե՞ս ճիշտ կատարել այս վարժությունը:

Ընդունեք պառկած հենում դիրքը եւ բարձրացեք արմունկների վրա՝ հատակին զուգահեռ: Արմունկները պահեք ուսերի մակարդակին: Մեջքը մի կլորացրեք վեր եւ մի թեքեք դեպի հատակը, մարմինը պետք է հավասար լինի, իսկ մկանները առավելագույնս լարված:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս վարժության կատարումը դժվար չէ: Բայց չպատրաստված մարդը հազիվ թե կարողանա երկար մնալ «ձողիկի» դիրքում: Այս պատճառով խորհուրդ է տրվում սկսել օրական 20 վայրկյանից՝ աստիճանաբար մի քանի վայրկյանով մեծացնելով վարժության տեւողությունը, մինչեւ հասնեք մեկ րոպեի:

Մասնագետների խոսքով՝ այս վարժությունը ամբողջ մարմինը տոնուսավորում է՝ ուսերից եւ թեւերից մինչեւ հետույքի մկաններ եւ ծնկատակի ջլեր: Քանի որ գործարկվում են բոլոր մկանները, սա ժամանակի ընթացքում կարող է օգնել դրանք դարձնել ավելի ուժեղ եւ ավելի առաձգական՝ ձեր մարմնին հաղորդելով իսկապես գեղեցիկ, նուրբ եւ ձգված տեսք: Այս վարժությունը կարող է ձեզ օգնել նաեւ ստանալ լավ ճնշամկաններ, եթե դրան ձգտում եք:



© NEWS.am Medicine