Ինչպե՞ս վերադառնալ աշխատանքի ամանորյա տոներից հետո

14:00   9 հունվարի, 2020

Ինչպե՞ս հեշտ վերադառնալ աշխատանքի սովորական ռեժիմի ամանորյա տոներից հետո: Որոշ օգտակար խորհուրդներով կիսվել է ՌԻԱ Նովոստին:

Առաջին հերթին, խորհուրդ է տրվում աշխատանքի նախօրերին տաք լոգանք ընդունել, որը կօգնի շուտ արթնանալ եւ թարմ վիճակում լինել:

Խորհուրդ է տրվում նաեւ աշխատանքից առաջ մեկ բաժակ կանաչ թեյ խմել մեկ կտոր շոկոլադով. դա եւս թարմություն կհաղորդի եւ օգտակար կլինի անոթային համակարգի համար:

Լավ գաղափար է նաեւ աշխատանքի գնալ ոտքով. այդպես դուք վերջնականապես կարթնանաք աշխատանքային օրվա սկզբից առաջ:

Աշխատանքի առաջին օրերին պետք չէ ծանրաբեռնվել, իսկ կարեւոր գործերը թողեք հետո:

Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ չանտեսել սեզոնային հիվանդությունները եւ հաճախ օդափոխել տարածքը, լվանալ ձեռքերն ու չհամբուրել գործընկերներին:



© NEWS.am Medicine