Որ սննդամթերքները կարող են քաղցկեղ եւ սրտի հիվանդություններ առաջացնել․ սրտաբան

13:44   13 հունվարի, 2020

Քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար անհրաժեշտ է սննդակարգում կրճատել շաքար պարունակող մթերքների քանակը, ինչպես վստահեցնում է հայտնի սրտաբան Ջամալ Շաաբանը (Եգիպտոս)։

Քաղցրը, մասնագետի խոսքերով, վտանգավոր է առաջին հերթին այն պատճառով, որ հանգեցնում է ավելորդ քաշի, իսկ ճարպային բջիջները շատ ակտիվ են եւ ուղիղ կապ ունեն քաղցկեղի առաջացման հետ։ Բացի այդ, նրանց մոտ, ովքեր շատ շաքար են ուտում, բարձրանում է կորոնար զարկերակների խցանման հավանականությունը։

«Քաղցկեղային բջիջները շաքարի հանդեպ բարձր «ախորժակ» ունեն, ինչպես նաեւ ստեղծում են բորբոքային վիճակներ, որոնք կարող են հանգեցնել սրտի աշխատանքի խափանումների»,- ասել է Շաաբանը։

Սրտաբանի խոսքերով՝ անհրաժեշտ է սննդակարգում կրճատել թխվածքաբլիթների, խմորեղենի եւ շատ շաքար ու ռաֆինացված աշխաջրեր պարունակող աղանդերների քանակը։ Ինչպես նաեւ ցանկալի չէ օգտագործել օշարակի մեջ պահածոյացված մրգեր, չրեր եւ ճարպի ցածր քանակությամբ սննդամթերքներ, քանի որ դրանց մեջ հաճախ քաղցրացնող նյութեր են պարունակվում։

Քաղցր ոչ ալկոհոլային ըմպելիքները եւ արտադրված հյութերը նույնպես վտանգավոր են, զգուշացնում է մասնագետը։

«Միշտ աշխատեք ջուր խմել ոչ ալկոհոլային ըմպելիքների եւ հյութերի փոխարեն, եւ սուրճի կամ թեյի մեջ շաքար մի ավելացրեք»,- ասել է նա։



© NEWS.am Medicine