Գիտնականները վաղածին երեխաների օգնության նոր միջոց են առաջարկել

23:47   13 հունվարի, 2020

Իսրայելի Technion ինստիտուտից գիտնականները նոր տեխնոլոգիա են մշակել, որը կարող է պաշտպանել վաղածին երեխաների ռեսպիրատոր համակարգը:

Xinhua-ի հաղորդմամբ՝ վաղածին երեխաների խնամքի ժամանակ հաճախ կիրառվում է շնչառական ֆունկցիայի պահպանման համակարգ: Սակայն դրա հետեւանք կարող է լինել թոքերի վնասումը:

Գիտնականների նոր մշակումը թույլ է տալիս խուսափել նման խնդիրներից: Թոքերի արհեստական օդափոխման ժամանակ յուրաքանչյուր երեխայի անհատական մոտեցում է հարկավոր: Մասնագետներն առաջարկում են դիմել հատուկ մոդելի:

Նման եզրակացության են եկել գիտնականները վերին շնչուղիների մոդելներից ստացված տվյալների հիման վրա: Աշխատանքի ընթացքում գիտնականները նաեւ հայտնաբերել են ֆենոմեն, որի ժամանակ երեխայի բերանում տեղադրված թոքերի օդափոխման համակարգից դուրս եկող հոսքը վնասում է շնչուղիների բջջային շերտը մեխանիկական ազդեցության հաշվին, ինչը կարող է հանգեցնել վտանգավոր բորբոքման:



© NEWS.am Medicine