3 մթերք, որոնք կարող են վնասել աղիների առողջությանը

09:53   15 հունվարի, 2020

Անառողջ սնունդը աղիներն ավելի խոցելի է դարձնում տարբեր հիվանդությունների հանդեպ։ Մասնագետների խոսքով՝ որոշ մթերքների մշտական օգտագործումը նպաստում է վնասակար մանրէների բազմացմանն աղիներում, ինչը վտանգավոր է ոչ միայն մարսողության, այլեւ առհասարակ առողջության համար։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնցից մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել.

Քաղցրավենիքներ

Մանրէներն էլ են շաքար սիրում, դրա համար մարդիկ, որոնք շաքարի բարձր պարունակությամբ մթերքներ են ուտում, աղիների խանգարմանն ավելի շատ բախվելու ռիսկի են ենթարկվում։

Վերամշակված մսամթերքներ

 Երշիկեղենը, բեկոնը, նրբերշիկները, ինչպես նաեւ եփած, ապխտած վերամշակված մսամթերքները, ԱՀԿ մասնագետների կարծիքով, կարելի է վերագրել քաղցկեղածին նյութերի շարքին, որոնք բարձրացնում են  կոլոռեկտալ քաղցկեղի (աղիների քաղցկեղի) առաջացման վտանգը։ Խորհուրդ է տրվում ուտել միայն բնական կարմիր միս եւ շաբաթը 500 գրամից ոչ ավելի։

Ճարպեր

Հագեցած ճարպերը նույնպես  վնասակար են աղիների համար։ Այդ ճարպերը պարունակում են մարգարին, մայոնեզ եւ շատ այլ մթերքներ։ Շատ վտանգավոր է նաեւ հիդրոգենացված բուսական յուղը (մարգարինը)։



© NEWS.am Medicine