Բեթհովենը լսողությունը կապարից թունավորման պատճառով է կորցրել․ բժիշկներ

18:12   15 հունվարի, 2020

Երգահան Լյուդվիգ Վան Բեթհովենը լսողությունը կապարից թունավորման հետեւանքով է կորցրել, ինչպես կարծում են իտալացի բժիշկները՝ Պադուանի համալսարանից։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այսպիսի տեսություն մասնագետներն առաջ են քաշել այն բանից հետո, երբ կլինիկա է դիմել նման ախտանիշներով պացիենտուհի։ Նրա բողոքները շատ են հիշեցրել երգահանի նշանները։ Արյան եւ մեզի անալիզը ցույց էտվել կապարի՝ թունավոր մետաղի պարունակության բարձրացում։ Այն պացիենտի օրգանիզմ է ընկել հին թավայից, որի վրայից մաքրվել է պաշտպանական կերամիկական շերտը։

Ինչպես հայտնի է, Բեթհովենը լսողությունը սկսել է կորցնել 1796թ․, կյանքի 26-րդ տարում։ Մինչեւ 1811թ․ նա լիովին խլացել է։

2005թ․ գիտնականները կատարել են Բեթհովենի մազերի եւ գանգի բեկորի անալիզ եւ կապարի մեծ խտություն են հայտնաբերել։ Նրա օրգանիզմ կապարը կարող էր ընկնել գինու հետ, բացի այդ՝ Բեթհովենի սիրելի գավաթը մասամբ կապարից էր պատրաստված։

 



© NEWS.am Medicine