Կաթվածի նոր թերապիա. էկզոսոմները կարող են արգելակել բջջային մահվան պրոցե՞սը

22:36   16 հունվարի, 2020

ԱՄՆ Առողջության ազգային ինստիտուտի գիտնականները թեստեր են անցկացրել խոզերի վրա, ինչն օգնել է գտնել կաթվածի հետեւանքների բուժման նոր ուղիներ։

Ինչպես տեղեկացնում է Eurek Alert-ը, գիտնականներն առաջարկում են օգտագործել էկզոսոմները՝ միջբջջային կապի պրոցեսի միջնորդներին։ Օրինակ, այդ նյութերը կարող են փոխել ուռուցքի եւ հարեւան բջիջների վարքը։

Շատ պացիենտների մոտ կաթվածի հետեւանքով նկատվում է ուղեղի շարժ կենտրոնական գծի հանդեպ, որն անցնում է ուղեղի ձախ եւ աջ մասերի միջեւ։ Վնասվածքները կամ ուռուցքները առաջ են բերում ճնշման բարձրացում կամ բորբոքում գլխուղեղում, ինչն առաջ է բերում նկարագրված գծի տեղաշարժ։ Էկզոսոմներն, իրենց հերթին, թույլ են տալիս խուսափել դրանից։

Նրանք, գիտնականների խոսքով, կարող են արդյունավետ լինել անգամ ծանր կաթվածի դեպքում։ Ինչպես ցույց է տվել փորձը, երբ ներերակային էկզոսոմներ են ներարկել, դա հանգեցրել է բջջային մահվան պրոցեսի արգելակման։ Էկզոսոմները փոխգործակցել են սպառնալիքի տակ գտնվող բջիջների հետ եւ գործել են որպես հակաբորբոքային միջոց՝ կանգնեցնելով վնասվածքների տարածումը։



© NEWS.am Medicine