Ինչպե՞ս խուսափել արբածությունից եւ նվազեցնել ալկոհոլի հասցրած վնասը. փորձագետի խորհուրդները

15:58   17 հունվարի, 2020

Ինչպե՞ս խուսափել արբածությունից եւ նվազեցնել ալկոհոլի հասցրած վնասը: Լոնդոնի կայսերական քոլեջի պրոֆեսոր Դեւիդ Նատտը կիսվել է մի քանի օգտակար խորհուրդներով:

Առաջին հերթին, մասնագետը խորհուրդ է տալիս շամպայն չխմել, քանի որ դրա պղպջակներն արագացնում են արբածության սկսվելը: Բացի այդ, եթե դուք պատրաստվում եք գինի եւ գարեջուր խմել, ավելի լավ է սկսել գարեջրից, գրում է The Daily Mail-ը: Մասնագետի խոսքով՝ գարեջուրը ստամոքսում շատ տեղ կզբաղեցնի եւ թույլ չի տա, որպեսզի շատ գինի խմեք:

Երկու սպիրտային խմիչքներից հետո կարելի է անցնել առանց ալկոհոլի խմիչքների: Դա նաեւ թույլ կտա վերահսկել արբածության աստիճանը: Բացի այդ, եթե դուք երեկույթի եք գնում, ապա ավելորդ չի լինի պայմանավորվել ընկերների հետ՝ կապված սպիրտայինի օգտագործման ծավալի հետ, եւ միջոցառման ժամանակ չբացել նախապես պլանավորածից ավելի շատ շիշ:

Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տալիս աղի ուտելիքները չհամադրել սպիրտայինի հետ: Փորձագետը հիշեցնում է, որ սպիրտայինը կարող է վնաս հասցնել ուղեղին եւ լյարդին, ինչպես նաեւ հոգեկանին եւ պահվածքին:



© NEWS.am Medicine