Ինչո՞վ կարելի է փոխարինել մեր սննդակարգում ամենավնասակար մթերքները

09:51   18 հունվարի, 2020

Մարդու առողջության համար ամենավնասակար մթերքներից մեկը շաքարն է՝ պնդում է սննդաբան Մարինա Մակիշին: Քաղցրից վնասը նվազեցնելու համար ռաֆինացված շաքարը խորհուրդ է տրվում փոխարինել ստեվիայով:

Ռոսիյսկայա գազետա-ի հաղորդմամբ՝ սուրճի փոխարեն կարելի է ցիկորի օգտագործել:

Ինչ վերաբերում է կաթնամթերքներին, կովի կաթը բուսականով փոխարինել մասնագետները խորհուրդ չեն տալիս, քանի որ վերջինի մեջ կալցիում չկա: Մեծահասակ մարդուն բավական է օրական 1-2 բաժակ կաթի օգտագործումը: Այլ կաթնամթերքներ՝ կեֆիրը, յոգուրտը, կաթնաշոռը. խորհուրդ է տրվում ընտրել ոչ շատ յուղային, բայց եւ ոչ էլ ամբողջությամբ անյուղ կաթնամթերքներ:

Սպիտակ հացը եւս վնասակար մթերք է: Այն մեծացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Խորհուրդ է տրվում սպիտակ հացը փոխարինել ամբողջահատիկ հացով կամ փոքր հացով:

Օրգանիզմի վրա միեւնույն արդյունքն են ունենում բոլոր հավկիթները, այդ պատճառով մեկից հրաժարվելը եւ մյուսն օգտագործելն իմաստ չունի: Նույնը կարելի է ասել նաեւ ցանկացած ձեւով կարագի մասին (սովորական կամ հալված): Սակայն պետք է հաշվի առնել այն, որ տաքացման դեպքում կարագը քաղցկեղածիններ է արտադրում, իսկ հալվածը զուրկ է վիտամին А-ից:

Սեւ եւ կանաչ թեյերն իրականում նման են միմյանց: Երկուսն էլ ունեն հակաօքսիդանտ հատկություն, բարձրացնում են տոնուսը, այդ պատճառով երկուսն էլ երեկոյան օգտագործել խորհուրդ չի տրվում: 



© NEWS.am Medicine