Ո՞ր մթերքներն են օգտակար աղիների համար

16:04   18 հունվարի, 2020

Վերջերս մենք պատմեցինք մթերքների մասին, որոնք կարող են վնասել աղիների առողջությանը: Այժմ պարզենք, թե ո՞ր մթերքներն են օգտակար աղիների համար: 

Մանրաթելերով հարուստ մթերքներ

Մանրաթելերը շատ կարեւոր են աղիների նորմալ աշխատանքի համար: Մանրաթելեր կարելի է թեփից, բանջարեղենից, ինչպես նաեւ լոբազգիներից:

Կանաչ բանան

Կանաչ բանանի մեջ կան շատ ինուլիններ: Ինուլինը բարենպաստ ազդեցություն է գործում աղիներում հակաբորբոքային մանրէների աճի վրա:

Յուղոտ ձուկ

Յուղոտ ձուկը պարունակում է չհագեցած ճարպաթթուներ, որոնք կարեւոր են աղիների եւ ընդհանուր առմամբ առողջության համար: Համարվում է, որ դրանք նաեւ ուժեղացնում են լորձի արտադրությունը, ինչը նպաստում է աղիքային զանգվածների արագ շարժին, պաշտպանում փորկապությունից եւ բորբոքումներից:

Խնձոր եւ գազար

Այս մթերքներում կան նյութեր, որոնք սնունդ են հանդիսանում օգտակար աղիքային մանրէների համար: Դրանք էլ, իրենց հերթին, ձեւավորում են ճարպաթթուներ կարճ շղթայով, որոնք պաշտպանում են աղիների լորձաթաղանթը վնասվածքներից:

Կլեպով եփած կարտոֆիլ

Այն շատ օգտակար է, սակայն խորհուրդ է տրվում ուտել սառը վիճակում:   

Սեւ հաց

Երկրորդ/երրորդ սորտի ցորենի այլուրից պատրաստված հաըց պարունակում է մանրաթելեր եւ առողջության համար կարեւոր վիտամիններ: Նման հարցն ավելի նախընտրելի է սպիտակ հացից:



© NEWS.am Medicine