Ինչու որոշ մարդիկ չեն կարողանում դադարել շատ ուտել եւ նիհարել

20:51   18 հունվարի, 2020

Շատ գեր մարդիկ կայունություն ունեն լեպտին հորմոնի հանդեպ, հենց դա թույլ չի տալլիս նրանց դադարել շատ ուտել եւ նիհարել, ինչպես հաստատում է բժշկական գիտությունների թեկնածու Լիդիա Ֆեդոսովան (Ռուսաստան)։

Մասնագետի խոսքերով՝ հենց լեպտինի հանդեպ բջիջների անզգայունությունը թույլ չի տալիս հագեցածություն զգալ, նույնիսկ եթե մարդը բավարար քանակի կալորիա է ուտում։

Երբ առողջ մարդը սնունդ է օգտագործում, նրա օրգանիզմում բարձրանում է լեպտինի մակարդակը։ Այդ հորմոնը, որն արտադրվում է ճարպային հյուսվածքներում, «հրահանգ է տալիս» ախորժակին, կարգավորում էներգետիկ փոխանակությունը։ Նրա խնդիրը ուղեղին տեղեկացնելն է այն մասին, թե բավարար է արդյոք ստացած սնունդը օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի համար։ Լեպտինի մակարդակի բարձրացումը ահազանգում է ուղեղին այն մասին, որ ուտելիք այլեւս պետք չէ։ Այն բանից հետո, երբ մարդը դադարում է ուտել, լեպտինի մակարդակը սկսում է իջնել, տեղի է ունենում մետաբոլիզմի արագացում եւ սկսվում է սննդի յուրացում։

Սակայն որոշ մարդկանց օրգանիզմում ուղեղի ռեցեպտորները չեն արձագանքում ուտելուց հետո լեպտինի մակարդակի բարձրացմանը։ Դա մարդուն ստիպում է ուտել ավելի շատ, քան պետք է։

«Ստացվում է այնպիսի փակ շրջան, որը հանգեցնում է անընդհատ սովի զգացումի եւ շատակերության։ Շատ մարդիկ տառապում են լեպտինոկայունությունից՝ չկասկածելով այն մասին, որ իրենց անհրաժեշտ է լեպտինի որոշման անալիզ հանձնել եւ վերջապես լուծել խնդիրը»,- ասել է բժիշկը։



© NEWS.am Medicine