Հարբեցողության եւ դիաբետի դեմ դեղամիջոցների մեջ հակաքաղցկեղային ազդեցություն են գտել

20:43   21 հունվարի, 2020

Որոշ դեղամիջոցներ կարող են սպանել քաղցկեղային բջիջները, թեեւ ի սկզբանե դրանք նախատեսված են բոլորովին այլ հիվանդությունների բուժման համար։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Cancer ամսագրում։

Ամերիկյան Բրոուդի ինստիտուտի եւ Դանա Ֆարբերի քաղցկեղի ինստիտուտի գիտնականները դիաբետի, բորբոքման, հարբեցողության, խոլեստերինի եւ արթրիտի դեմ որոշ դեղամիջոցներում հակաքաղցկեղային հատկանիշներ են հայտնաբերել։ Այս դեղամիջոցները, ինչպես պարզվում է, լաբորատոր պայմաններում կարող են սպանել քաղցկեղային բջիջները։ Ընդհանուր առմամբ, հետազոտողները 50 այդպիսի դեղամիջոց են հայտնաբերել։

Գիտնականների խոսքերով՝ մասնագետները հաճախ բախվել են գոյություն ունեցող դեղամիջոցների օգտագործման նոր հնարավորությունների հետ։ Օրինակ, ասպիրինը, պարզվել է, արդյունավետ է սրտանոթային հիվանդությունների բուժման համար։

«Մենք ստեղծել ենք տվյալների բազա, որպեսզի թույլ տանք հետազոտողներին նման պատահական բացահայտումներն ավելի գիտակցաբար կատարլ»,- պատմել է փորձի հեղինակներից Սթիվեն Կորսելոն։

Հետաքրքիր է, որ հայտնաբերված դեղամիջոցներից մի քանիսը ճնշել են քաղցկեղային բջիջներին ոչ այնպես, ինչպես դա անում են ուռուցքաբանական դեղամիջոցները՝ սպիտակուցների արգելափակման միջոցով։ Դրա փոխարեն օգտագործվել են նախկինում անհայտ մեխանիզմներ՝ կապող սպիտակուցի ակտիվացում կամ միջսպիտակուցային փոխազդեցությունների կայունացում։

 



© NEWS.am Medicine