Վտանգավոր արեւադարձային վիրուսը կարող է արդյունավետ լինել գլխուղեղի քաղցկեղի դեմ

23:47   21 հունվարի, 2020

Զիկի վիրուսը ներարգանդային զարգացման փուլում բացասաբար է ազդում գլխուղեղի բջիջների վրա։ Երեխաները, ում մայրերը հղիության ժամանակ վարակվել են այս վիրուսով, ի ծնե արատներ ունեն եւ ուղեղի անոմալ փոքր չափ։ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները որոշել են հակաքաղցկեղային թերապիայի շրջանակներում օգտագործել ուղեղի մեջ ներթափանցելու վիրուսի ունակությունը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, գիտնականներին հետաքրքրել են ինտեգրինները՝ բջջային ռեցեպտորները, որոնք տարատեսակ միջբջջային ազդանշաններ են փոխանցում մարդու բջիջների մեջ Զիկի վիրուսի ներթափանցման տեսակետից։  

Ինտեգրին αvβ5-ը գիտնականներին հատկապես հետաքրքիր է թվացել։ Պարզվել է, որ հենց նրա շնորհիվ է Զիկի վիրուսը վարակում մարդու բջիջիները։ Իսկ դա նշանակում է, որ դրանք կառավարող գեների վրա ազդեցությունը կարող է արգելափակել վիրուսի տարածումը։

Փորձի շրջանակներում գիտնականները արգելափակել են ինտեգրին αvβ-ի ազդեցությունը գլիոբլաստոմայով մկների ուղեղում եւ քաղցկեղ ունեցող մարդկային ուղեղի նմուշներում։ Երկու դեպքում էլ դա հանգեցրել է դրական արդյունքների։

Մասնագետների կարծիքով՝ անհրաժեշտ է եղել փոխել վիրուսը եւ ուղղել այն ուղեղի քաղցկեղային բջիջներին։ Այս փորձը նույնպես հաջող է անցել՝ Զիկի մոդիֆիկացված վիրուսը հաջողությամբ ոչնչացրել է կրծողների քաղցկեղային բջիջները։

Սակայն, մարդկանց վրա նման փորձարկումների մասին դեռեւս վաղ է խոսել։



© NEWS.am Medicine