80 սանտիմետրից մեծ իրան. վտանգավո՞ր է արդյոք սրտի համար

14:04   22 հունվարի, 2020

80 սմ-ից մեծ իրանի գրկաչափը կանանց մոտ եւ 94 սմ տղամարդկանց մոտ համարվում է կաթվածի զարգացման ռիսկի լուրջ գործոն: Իրականում արդյո՞ք այդպես է: Եվ վտանգավո՞ր է սրտի համար:

Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է  European Journal of Preventative Cardiology-ում, ցույց է տվել, որ … այո: Իրանի մեծ գրկաչափը, ինչպես պարզվել է, իսկապես մեծանցում է կաթվածի ռիսկը:

«Իրանի առողջ գրկաչափի պահպանումը կարեւոր է կրկնակի կաթվածներից զգուշանալու համար՝ անկախ նրանից, թե որքան դեղամիջոց եք կիրառում կամ որքանով են նորմալ ձեր անալիզները»,- CNN-ին ասել է հետազոտության համահեղինակ, բժիշկ Հանիե Մոհամադին Ստոկհոլմի համալսարանից:

Հետազոտության ընթացքում գիտնականները 4 տարվա ընթացքում հետեւել են 22 000 պացիենտի, որոնք տարել են մեկ միոկարդի կաթված:

4 տարվա ընթացքում կրկնակի կաթված է տեղի ունեցել տղամարդկանց 7,3%-ի եւ կանանց 7,9%-ի մետ: Պացիենտների մեծ մասի մոտ եղել է աբդոմինալ ճարպակալում, երբ իրանի գրկաչափը մեծ է 94 սմ-ից տղամարդկանց մոտ եւ 80 սմ-ից կանանց մոտ:

Հետազոտության հեղինակները պնդում են, որ աբդոմինալ ճարպակալումը կրկնակի կաթվածի անկախ գործոն է ծխելու, հիպերտոնիայի, շաքարային դիաբետի եւ մարմնի զանգվածի բարձր ինդեքսի հետ մեկտեղ: Ավելին, իրանի գրկաչափը կարող է ավելի զգալի գործոն լինել, քան ճարպակալումը:     



© NEWS.am Medicine