Ինչո՞ւ է կորել սեքսի հանդեպ հետաքրքրությունը. 6 հնարավոր պատճառ

23:49   22 հունվարի, 2020

Երբեմն սեքսի հանդեպ հետաքրքրության հետեւում թաքնված են առողջական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝

Վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրներ

Վահանաձեւ գեղձի ֆունկցիաների խանգարումը բացասաբար է ազդում ընդհանուր առմամբ ինքնազգացողության եւ մասնավորապես լիբիդոյի վրա: Վահանաձեւ գեղձի հորմոնները շատ կարեւոր դեր են խաղում օրգանիզմում, դրանք անհրաժեշտ են մոտաբոլիզմի ճիշտ աշխատանքի եւ սեռական հորմոնների արտադրման համար:

Օրգանիզմի ջրազրկում

Ջրազրկումը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել, այդ թվում նաեւ լիբիդոյի նվազեցման: Օրգանիզմում հեղուկի պակասը կարող է գլխացավերի, հեշտոցում չորության, էներգիայի եւ ինչ-որ բան անելու ցանկության բացակայության պատճառ լինել:  

Անառողջ սնունդ

Անառողջ սնունդը վնասում է ոչ միայն առողջությանը, այլ նաեւ լիբիդոյին: Սննդակարգում տապակած եւ աղի ուտելիքների ավելցուկը հանգեցնում է փքվածության եւ նվազեցնում լիբիդոն:

Դեպրեսիա

Դեպրեսիան եւ շատ այլ հոգեկան հիվանդություններ բացասաբար են ազդում լիբիդոյի վրա: Ավելին, այդ հիվանդությունների դեմ պայքարի համար օգտագործվող դեղերը եւս կարող են նվազեցնել լիբիդոն:

Սթրես

Աշխատանքի ժամանակ հոգեբանական ճնշման ավելցուկը հանգեցնում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակի աճին: Իսկ կորտիզոլի բարձր մակարդակը ճնշում է տեստոստերոնը, որը պատասխանատու է լիբիդոյի համար:  

Սպորտի պակաս

Պասիվ կենսակերպն ու ավելորդ քաշն ազդում են հորմոնների եւ հատկապես տեստոստերոնի արտադրման վրա, որոնք անհրաժեշտ են լիբիդոն պահպանելու համար:    



© NEWS.am Medicine