Շաքարային դիաբետի վերահսկման համար անհրաժեշտ է ոչ միայն պարբերաբար դեղամիջոցներ ընդունել, այլ նաեւ ճիշտ սնվել: Որոշ մթերքներից դիաբետիկները պետք է հրաժարվեն: Նման մթերքները կարելի է փոխարինել ավելի ընդունելի այլընտրանքներով:
Թխվածքներ
Թխվածքները համար առաջին արգելքն են դիաբետիկների համար: Սպիտակ ալյուր պարունակող քաղցր թխվածքները հանգեցնում են արյան մեջ գլյուկոզայի աճին: Դրանք հատկապես վտանգավոր են նախաճաշին:
Թխվածքների փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել ամբողջահատիկ հաց: Իսկ եթե շատ եք ցանկանում թխվածք ուտել, ապա կարելի է ուտել հատուկ դիաբետիկների համար պատրաստված թխվածք:
Սպիտակ բրինձ
Սպիտակ բրինձը ոչ միայն վնասակար է դիաբետի ժամանակ, այլ նաեւ կարող է համարվել դիաբետի զարգացման ռիսկի ֆործոն: 2012 թվականին 350 000 մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ որքան շատ է մարդը սպիտակ մշակված բրինձ ուտում, այնքան մեծ է նրա մոտ 2-րդ տեսակի դիաբետի զարգացումը:
Դրա փոխարեն ավելի լավ է ընտրել մուգ դարչնագույն բրինձ, քան որ այն պարունակում է ավելի շատ մանրաթելեր, ինչի շնորհիվ դանդաղեցնում է ուտելուց հետո արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:
Մրգեր
Բանանը, սեխը, դեղձն ու նեկտարինը, խաղողը եւ այլ մրգեր պարունակում են շատ շաքար, եւ դրանց օգտագործումն էապես մեծացնում է գլյուկոզայի մակարդակը:
Դիաբետիկներին խորհուրդ է տրվում օգտագործել ոչ շատ քաղցր խնձոր, հապալաս եւ այլ հատապտուղներ:
Չինական ուտելիք
Չինական խոհանոցը կազմված է ճարպերի, նատրիումի եւ ածխաջրերի մեծ պարունակությամբ ուտեստներից: Նման ուտեստները կտրուկ մեծացնում են արյան մեջ շաքարի մակարդակը:
Դիաբետով տառապող չինական խոհանոցի սիրահարներին խորհուրդ է տրվում դրա բաղադրատոմսերը պատրաստել տնային պայմաններում եւ խուսափել վնասակար բաղադրիչներից:
Մրգահյութեր
Մրգահյութերն ու թարմ հյութերը դիաբետիկների համար արգելված են:
Դրանք կարելի է փոխարինել բանջարեղենային կամ շաքարի քիչ քանակությամբ մրգերի հյութերով, օրինակ՝ կանաչ խնձորներից: Դրանց կարելի է ավելացնել գազար կամ կանաչի:
Կարտոֆիլ ֆրի
Կարտոֆիլ ֆրին շատ կալորիական ուտեստ է:
Կարտոֆիլը ցանկալի է օգտագործել ջեռոցում տապակած վիճակում եւ ոչ մեծ քանակությամբ: