Ֆիթնես շաբաթական 5 անգամ եւ հրաժարում մշակված սննդամթերքից. 55-ամյա կինը կիսվել է իր արտաքինի գաղտնիքներով

23:22   24 հունվարի, 2020

Նայելով ավստրալական Վիկտորիա նահանգի Մելբուրն քաղաքից Շերոնին՝ բարդ է հավատալ, որ նա 55 տարեկան է եւ արդեն տատիկ է. նա իսկապես թոռնիկ ունի, եւ ունի իր 20-ամյա դստեր՝ Խաննա Օրվալի գրեթե հասակակցի արտաքին տեսքը:

The Sun պարբերականին տված հարցազրույցում Շերոնը կիսվել է իր արտաքին տեսքի գաղտնիքներով: Նրա խոսքով, ինքը երիտասարդ տարիքում աշխատել է ոստիկանությունում, սակայն այնուհետեւ սկսել է հետաքրքրվել ֆիթնեսով եւ դարձել անհատական մարզիչ:

15 տարի նա աշխատել է որպես մարզիչ, իսկ սպորտային կարիերան ավարտելուց հետո շարունակել է մարզվել: Այժմ նա մարզվում է շաբաթական 5-6 անգամ  լավ մարզավիճակը պահպանելու համար:

Բացի այդ, նա ուշադրություն է դարձնում իր սննդակարգին. աշխատում է չուտել մշակված սննդամթերք եւ նվազագույնի հասցնել ածխաջրերի օգտագործումը: Միեւնույն ժամանակ Շերոնի սիրելի ուտեստը տանը պատրաստած բրնձով, պղպեղով եւ նեխուրով բուրգերն է:



© NEWS.am Medicine