Ինչո՞վ է վտանգավոր հում միսը

14:59   25 հունվարի, 2020

Միսն ու ձուկը չի կարելի ուտել առանց ճիշտ ջերմային մշակման, քանի որ դրանցում մնում են թրթուրներ, որոնք կարող են մարդու օրգանիզմում զարգացնել հելմինտներ՝ մակաբույծ որդեր, որոնք կարող են բնակվել մարդու եւ կենդանու օրգանիզմում: Այդ մասին նախազգուշացնում է պաթոմորֆոլոգ եւ պարազիտոլոգ Ելենա Չերնիշեւան (Ռուսաստան):

Նրա խոսքով՝ հատկապես վտանգավոր է վայրի կենդանիների միսը: Դեռ ավելին, մսի երակաճյուղերով «սալո»-ն նույնպես կարող է վտանգ ներկայացնել:

Մասնագետը հավելել է, որ ջերմային մշակում չանցած աղի ձուկը նույնպես վտանգավոր է, քանի որ հայտնի չէ, թե որտեղ եւ ինչպես է այն պատրաստվել:

«Սիբիրում կա ձուկ, որը շատ նուրբ է, այն անգամ սառեցնում են եւ հում վիճակում համտեսում: Այդ ամենը մեծ վտանգ է ներկայացնում»,-հավելել է Չերնիշեւան:

Նշենք, որ ԱՀԿ-ի տվյալներով՝ ամեն տարի գրեթե հուրաքանչյուր երկրորդ մարդն աշխարհում վարակվում է հելմինտների 3 հիմնական տեսակներից մեկով, ինչը հանգեցոնւմ է Էնթերոբիոզին (1.2 մլրդ մարդ), անկիլոստոմոզին (900 մլն) եւ տրիխոցեֆալոզին (մինչեւ 700 մլն):

Հելմինտների փոխանցնման հիմնական ուղիները հաղորդակցումն է (հարուցիչը կարող է հայտնվել օրգանիզմում մաշկի եւ լորձաթաղանթի միջոցով) եւ սննդային եղանակը (ձվեր եւ թրթուրներ կուլ տալու միջոցով, օրինակ, ջրով կամ վարակված սննդով):



© NEWS.am Medicine