Աշխարհն առանց հոտի. ի՞նչ խնդիրների հետ են բախվում մարդիկ, որոնք չունեն հոտառություն

16:27   26 հունվարի, 2020

Մեզնից շատերն անգամ չեն պատկերացնում, թե ինչ կարեւոր դեր է խաղում մեր կյանքում հոտառությունն ու ինչպիսի խնդիրների հետ են բախվում մարդիկ, որոնք զրկված են դրանից այս կամ այն պատճառով:

Clinical Otolaringology –ում հրապարակված Արեւելյան Անգլիայի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել խնդիրները, որոնց բախվում են մարդիկ առանց հոտառության:

Մասնագետների խոսքով՝ հոտառության կորստից տառապում է ամբողջ աշխարհում մարդկանց շուրջ 5 տոկոսը: Այդ խնդիրը կարող է առաջանալ վարակներից, տրավմաներից, նյարդաբանական հիվանդություններից (օրինակ՝ Ալցհեյմերի հիվանդությունից), ինչպես նաեւ որոշ դեղամիջոցներ ընդունելու հետեւանքով:

Ինչպես ցույց է տվել անոսմիա ունեցող (հոտառության կորուստ) 71 մարդու մասնակցությամբ հետազոտությունը, նրանց կյանքի որակը զգալիորեն բարելավվել է: Նախ նրանց մոտ առաջանում են վտանգն ընկալելու հետ կապված խնդիրներ. առանց հոտառության նրանք չեն զգում այրված ուտելիքի, գազի կամ ծխի հոտը:

Բացի այդ, այդպիսի մարդիկ բախվում են անձնական հիգիենայի հետ կապված մի շարք խնդիրների հետ, քանի որ նրանք չեն զգում սեփական մարմնի հոտը: Իսկ հոտառությունից զրկված ծնողները չեն կարող հասկանալ, թե երբ է անհրաժեշտ փոխել նրանց փոքրիկ երեխաների տակդիրները:

Եւս մեկ բավականին կարեւոր խնդիրը երջանիկ հիշողությունների հետ հոտերը ասոցացնելու ունակցության բացակայությունն է: Բազմաթիվ մարդիկ նաեւ պատմում են հարաբերությունների վրա անոսմիայի բացասական ազդեցության մասին՝ սկսած սնունդը համատեղ ընդունելու խնդիրներից մինչեւ սեռական ոլորտում խնդիրները:

Ի դեպ, հոտառության կորստով հիվանդների մեծամասնությունը նաեւ չի զգում համը, այդ իսկ պատճառով այդպիսի մարդիկ կորցնում են հետաքրքրությունն ուտելիքի եւ դրա պատրաստման նկատմամբ: Այդպիսի մարդկանց որոշ մասը պաթոլոգիապես նիհարել է ախորժակի բացակայության պատճառով, իսկ մնացածը՝ քաշ հավաքել՝ ուտելով ավելի շատ սննդամթերք ցածր սննդային արժեքով եւ ճարպերի, աղի ու շաքարի բարձր պարունակությամբ:



© NEWS.am Medicine