Երիտասարդ բժիշկը արնաքամ եղող ծննդկանին 8 ժամ պատգարակով տարել է հիվանդանոց եւ փրկել նրա կյանքը

13:07   27 հունվարի, 2020

Երիտասարդ բժիշկ Ռադհեշյամ Ջենան հնդկական Օդիշա նահանգից եւ նրա օգնականները 8 ժամ պատգարակով տարել են արնաքամ եղող ծննդկանին եւ փրկել նրա կյանքը։

Ինչպես տեղեկացնում է Newsflare-ը, բժիշկը եկել էր հեռավոր լեռնային գյուղ, որը գտնվում է Օդիշայի հարավ-արեւելքում՝ պոլիոմիելիտի դեմ պատվաստելու երեխաներին։ Այդ ժամանակ տեղի բնակչուհիներից մեկի մոտ ծննդաբերական ցավեր էին սկսվել։ Կինը երկվորյակ էր սպասում, բայց ծնվեց միայն մեկ երեխան, իսկ կնոջ մոտ արնահոսություն սկսվեց։ Երիտասարդ բժիշկը հասկացավ, որ ծննդկանին կարող են օգնել միայն հիվանդանոցում, բայց մինչեւ մոտակա հիվանդանոց մոտ 30 կիլոմետր լեռնային տեղանք էր, որով շտապօգնության մեքենան անցնել չէր կարող։

Ուստի ստիպված էին կնոջը մինչեւ հիվանդանոց տանել պատգարակով։ Բժշկին օգնեցին նրա վեց օգնականները եւ ծննդկանի երկու բարեկամները։ Մինչեւ հիվանդանոց ճանապարհը տեւեց ուղիղ 8 ժամ։

Բժիշկները հիվանդանոցումչկարողացան օգնել երկրորդ երեխային, որը մահացած ծնվեց, բայց հասցրին փրկել կնոջ կյանքը։



© NEWS.am Medicine