Ինչո՞վ է վտանգավոր ձմեռն առանց ձյան

16:28   27 հունվարի, 2020

Ձմռանը ձյան բացակայությունը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների մարդկանց մոտ եւ բնության մեջ։

Ինչպես հավաստիացնում է ֆիննական Ալերգոլոգիայի եւ շրջակա միջավայրի հարավկարելական ինստիտուտի ղեկավար Կիմո Սաարինենան, անձյուն ձմռան պատճառով ամռանը կնվազի բերքը, ինչպես նաեւ չեն լինի մոծակներ եւ սննդի շղթայի համար կարեւոր այլ միջատներ։

Մասնագետի խոսքով՝  մոծակները բազմանում են լճափոսերում, որոնք գոյանում են գարնան ձնհալի արդյունքում։ Ձյան բացակայության պատճառով միջատները բազմանալու միջավայր չեն ունենում, ինչն իր հերթին հանգեցնում է թռչունների սննդի հետ կապված խնդիրների առաջացմանը, որոնք սնվում են փոքր միջատներով։

Ձյան բացակայությունը կարող է հանգեցնել նաեւ որոշ մշակաբույսերի վատ բերքատվությանը։

Թերապեւտ Լարիսա Ալեքսեեւան (Ռուսաստան) իր հերթին նշել է, որ անոմալ տաք ձմռան պատճառով կարող են սրվել քրոնիկական հիվանդությունները, առաջին հերթին՝ կապված շնչուղիների եւ սիրտ-անոթային համակարգի հետ։ Ռիսկի խմբում են հայտնվել ասթմա եւ ալերգիա, ինչպես նաեւ գաստրիտ, երիկամների եւ ենթաստամոքսյային գեղձի հիվանդություններ ունեցող պացիենտները։

«Նման եղանակի պայմաններում խախտվում են շատերի օրգանիզմի կենսաբանական ռիթմը, քնի ռեժիմը, առաջ են գալիս հոգնածության զգացողություն, ուժերի անկում»,- ասել է մասնագետը։

Նա խորհուրդ է տվել հրաժարվել քնելուց առաջ բջջային հեռախոսների օգտագործումից, ուտել բջջանյութով եւ կալցիումով հարուստ սնունդ, ինչպես նաեւ չափավոր ֆիզիկական ակտիվություն ապահովել՝ վեգետատիվ համակարգի ամրապնդման համար։



© NEWS.am Medicine