Ո՞ր մթերքներն են օգնում այրել ճարպը եւ ավելացնել մկանային զանգվածը

23:42   27 հունվարի, 2020

Ճարպի արագ այրման եւ մկանային զանգվածի ավելացման հանար պետք է ուտել այնպիսի մթերքներ, ինչպիսին են ձուն, բանանը եւ ավոկադոն։ La Vanguardia պարբերականի հետ զրույցում այսպիսի կարծիք են հայտնել սննդաբան բժիշկներ Գիլյերմո Գոմես Վերան եւ Նուրիա Մոնֆուլյեդան։

Մասնագետների խոսքով՝ ձուն պարունակում է սպիտակուց եւ լեյցին, որը թույլ է տալիս մկաններին ավելի արագ աճել։ Այդ նյութը պարունակվում է հավի մսի մեջ, որը, սննդաբանների խոսքով, կարող է դառնալ կարմիր մսի լավ այլընտրանք։ Բուսակերները կարող են հավի փոխարեն ուտել տոֆու, որի մեջ նույնպես սպիտակուց կա։ Բացի այդ, տոֆուն հիանալի նախաճաշ է կամ թեթեւ սնունդ մարզիկների համար։

Ինչ վերաբերում է բանանին, այն, մասնագետների խոսքով,  հիանալի հագեցնում է ի հաշիվ դրանցում պարունակվող ածխաջրերի եւ, միեւնույն ժամանակ, թույլ է տալիս ավելի քիչ ուտել օրվա ընթացքում։ Բանանը խորհուրդ է տրվում օգտագործել մարզումներից առաջ, իսկ հետո կարելի է խմել բնական յոգուրտ՝ առանց հավելումների եւ շաքարի։

Սպորտով զբաղվողներին խորհուրդ է տրվում  ուտել ավոկադո եւ լոբազգիներ։ Սյդ մթերքները օգտակար են հագեցած ճարպերի, ինչպես նաեւ սպիտակուցների եւ ածխաջրերի պարունակության շնորհիվ։



© NEWS.am Medicine