Ինչպես պետք է սնվել օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու համար

12:11   29 հունվարի, 2020

Որոշ մթերքներ արագացնում են օրգանիզմի ծերացումը՝ նրան քայքայիչ սթրեսի ենթարկելով, ինչպես վստահեցնում են իսպանացի դիետոլոգները։ Սննդաբան Ելենա Դե Լա Ֆուենտեի խոսքերով՝ վաղաժամ ծերացումից խուսափելու համար անհրաժեշտ է ավելի շատ սեզոնային մրգեր եւ բանջարեղեն, ձիթայուղով աղցաններ, ընդեղեն, հատիկավորներ եւ բնական յոգուրտներ ուտել ու կեֆիր խմել։

Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետան», մթերքների թվում, որոնցից պետք է հրաժարվել, եթե չեք ուզում շատ արագ ծերանալ, սպիրտային խմիչքներն են, կարտոֆիլ-ֆրին, շաքարը, քաղցր ըմպելիքները, աղը եւ մարգարինը։

Հատկապես վտանգ է ներկայացնում մարգարինը, քանի որ դրա մեջ պարունակվում են մեծ քանակի տրանսճարպեր, իսկ դրանք արագացնում են ծերանալը։ Մարգարինի փոխարեն խորհուրդ է տրվում կարագ օգտագործել։

Ինչպես ցույց է տվել Օրեգոնայի համալսարանի հետազոտությունը, արյան մեջ տրանսճարպերի բարձր մակարդակը կապված է գլխուղեղի փոքր ծավալի հետ, որը հեռանկարում կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության։

Դե Լա Ֆուենտեն կարծում է, որ այդ հիվանդության առաջացման հնարավորությունը կարելի է կրճատել քրքում օգտագործելով՝ այդ համեմունքը հակաբորբոքային հատկություններ ունի։



© NEWS.am Medicine