Հոնկոնգցի գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակել

20:50   29 հունվարի, 2020

Հոնկոնգցի գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակել, սակայն դրա թեստավորման համար դեռ ժամանակ կպահանջվի, հաղորդում է South China Morning Post-ը՝ հղում անելով վարակիչ հիվանդությունների փորձագետ, պրոֆեսոր Յուեն Քվոք-Յունգին:

«Մենք արդեն արտադրել ենք պատվաստանյութը, սակայն կենդանիների վրա դրա փորձարկումը երկար  ժամանակ կպահանջի»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ կենդանիների վրա փորձարկումները մի քանի ամիս կտեւեն, իսկ մարդկանց վրա՝ մեկ տարի:

Գիտնականների խոսքով՝ պատվաստանյութի ստեղծմանը մասնակցել են Չինաստանի եւ ԱՄՆ-ի մասնագետներ:

Հիշեցնենք, որ չինական կորոնավիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն: Վիրուսն արդեն 132 մարդու է սպանել: Հիմնական ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, հոգնածություն, լորձի արտազատմամբ հազ: Վարակման մեծ թվով դեպքեր են գրանցվել չինական Ուհան քաղաքում: Հիվանդությունը տարածվել է նաեւ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ այլ երկրներում:   



© NEWS.am Medicine